Նեյմարը ժամանել է Բարսելոնա
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի առաջատար Նեյմարը, ով վնասվածք է ստացել մի քանի օր առաջ, ժամանել է Բարսելոնա քաղաք։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական սպորտային կայքերից։
Նեյմարին Բարսելոնայում տեսել են մի շարք լրագրողներ և շտապել տեղեկացնել, որ ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ եկել է իր նախկին թիմի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ քննարկումներ անելու համար։
Այս լուրերին ի պատասխան, սակայն, Նեյմարը նշել է, որ այստեղ է եկել վնասվածքից ապաքինվելու համար։