«Մայրս վարկ է վերցրել՝ չենք իմացել, հետո իրեն ինսուլտ է խփել»․ ՎՏԲ բանկը վաճառել է անմայր երեխաների տունը (տեսանյութ)
Կապանի Հալիձոր թաղամասի համար 13 շենքի 42-ամյա բնակիչ Էրիկ Սողոմոնյանը հայտնվել է անելանելի վիճակում: 2015 թվականին մայրը 700 հազար դրամի չափով վարկ է վերցրել բանկից և չի կարողացել վճարել: Բանկն աճուրդի միջոցով երեք սենյականոց բնակարանը վաճառել է 490 հազար դրամով:
«Մայրս վարկ է վերցրել, ոչ մեկս չենք իմացել… Հետո իրեն ինսուլտ է խփում: Ծանր վիճակում տանում էի հիվանդանոց, բերում, չէր էլ ասում, որ վարկ ունի: ՎՏԲ-ն տալիս է դատարան: Տունը 6 մլն են գնահատում, աճուրդի դնում, գինն իջնում է մինչև 490 հազար դրամ… Մի ամիս առաջ տան էլեկտրիկն ասում է՝ տան փաստաթղթերը բեր, որ հոսանքը փոխեմ, գալիս եմ տուն՝ դակումենտները չկան: Գնում եմ կադաստր, թուղթ են տալիս, թե սեփականատերը Դավիթ Արզումանյանն է, որը 490 հազարով գնել է տունը»,- պատմում է Էրիկ Սողոմոնյանը:
Մանրամասները` Զանգեզուր TV-ի տեսանյութում