Վթար Եղվարդի խճուղում. կան տուժածներ
Հունվարի 31-ին, ժամը 15:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ ԱԻ նախարարության մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ Եղվարդի խճուղու թիվ 27/2 հասցեի մոտակայքում «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանկի սյանը:
Վարորդին և երկու ուղևորին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: