ԱՄՆ-ում սաստիկ ցուրտ է ու ձյուն․ չեղարկվել է ավելի քան 1600 չվերթ
Եղանակային անբարենպաստ պայմաններ են ստեղծվել ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից։
Մասնավորապես, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում սաստիկ ցուրտ է ու ձյան տեղումներ, ինչի հետևանքով էլ դադարեցվել են մի շարք չվերթներ։ Մասնավորապես, Չիկագոյում չեղարկվել է 1100-ից ավելի չվերթ։
Մի շարք նահանգներում էլ դադարեցվել են փոստային առաքումները։
Հավելենք, որ եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում ԱՄՆ-ի ամբողջ տարածքում հետաձգվել է ավելի քան 1600 չվերթ։