Ասում են՝ հակահրթիռային համակարգ չունենք, բա առեք, բյուջեն փող եք լցրել, ո՞ւր ա էդ փողը. քաղաքացին որոշել է կառավարությանը դատի տալ (տեսանյութ)
«Մենք պետք է դատի տանք կառավարությանը. դիմում եմ Գագիկ Ծառուկյանին ու բոլոր նորմալ տղերքին, որ օգնեն էդ հարցում»: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության դիմաց իր առաջարկներով ու պահանջով եկած՝ Նորաշեն գյուղի բնակիչ Արսեն Ավետիսյանը:
«Ասացեք խնդրեմ, որտեղ են ձեր բյուջե վերադարձրած փողերը, կամ էն 250 կգ ոսկին, որ հանեցին Մանվելի տնից: Հո ես չեմ հորինում, հեռուստացույցով ցույց տվեցին, գոնե ցույց չտային, հետո էլ ասացին՝ չկա: Ասում են՝ հակահրթիռային համակարգ չունենք, բա առեք էդ գումարով, ինչի՞ չեք ուզում առնել»,-ասաց Արսեն Ավետիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում