Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել ՀայաստանումԱդրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերըԲացահայտվել է Իրանից Հայաստան ավելի քան 13 կգ թմրանյութի մաքսանենգ տեղափոխման դեպք. ՔԿՌուսաստանի հաղթանակը չափազանց թանկ կարժենա. Ֆոն դեր ԼեյենԱպրիլի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄիջազգային համագործակցություն. աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակովՀանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. հայտարարություն
Չեն հարցնում` ինչպե՞ս ես դու մեզնից մեկը, եթե դու, քո կինը, քո երեխաները պտտվում են 100 հազար դոլարանոց մեքենաներով, ես չգիտեմ` իմ երեխայի ուսման վարձը ոնց տամ. մարտունեցի «խոպանչու» տեսանյութը հրապարակած օգտատեր (տեսանյութ)Արցախից ՌԴ խաղաղապահ զորախմբի հեռանալով՝ ամրագրվում է, որ ուժեղանում է թուրքական գործոնը. ԱբրահամյանԴավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակՌուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ ԶատուլինինԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
Մամուլ

«168 Ժամ». «Ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին»

«168 Ժամ» թերթի հետ զրույցում բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղյան հարցի հետ կապված վերջին զարգացումները, ասել է.

«Ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է իր բանակցային ռազմավարությանը։ Եթե վարչապետ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը բանակցություններ չի վարել Դավոսում, միայն քննարկել է գործընթացի պատմությունը և կողմերի ընկալումը, և այդ դիրքորոշումը կախված կլինի «բանակցություններ» տերմինի մեկնաբանումից, ապա պարոն Մնացականյանը միանշանակ բանակցություններ է վարել Մամեդյարովի հետ:

Հավանաբար, նրան չի հասել վարչապետի խոսքը, որ առանց Արցախի ժողովրդի՝ բանակցություններն անիմաստ են: Եվ իշխանությունը «մարսում» է դա, քանի որ Հայաստանում չկա որևէ իրական ընդդիմություն, որը պարոն Մնացականյանից կպահանջեր հաշվետու լինել Ազգային ժողովում, չկան նույնիսկ լրատվամիջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում անգամ դատարանների միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա»:

Ըստ նրա՝ ցանկացած բանակցություններում կա գաղտնիության սահման, բայց մյուս կողմից՝ հեղափոխական ամբիոնները խոստացել էին ժողովրդի ծառաների գործողություններում լիարժեք թափանցիկություն. «Այստեղ խնդիրը նույնիսկ թափանցիկությունը չէ, այլ այն, որ ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու մասին հայտարարությանը, Ա, Մարտիրոսյանն ասել է. «Անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ վարչապետն իր բանակցային դիրքորոշումը նման ձևով նախանշեց: Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի: Նման կերպ նախագահ Սահակաշվիլին իշխանության էր եկել՝ լիովին համոզված լինելով, որ բանակցությունների առումով Շևարդնաձեի կողմից արված ամեն ինչ սխալ էր:

Նոր կառավարությունը նույնիսկ իրեն նեղություն չտվեց ուսումնասիրել Հարավային Օսիայում ԵԱՀԿ համատեղ վերահսկողության հանձնաժողովի արձանագրությունները: Եվ բանակցային գործընթացի վրա «հեծելազորային» հարձակումների արդյունքում ամեն ինչ ողբերգական ավարտվեց: Մեր հարևանների կողմից մատուցված այս դասի իմաստն այն է, որ իշխանության փոխանցման դեպքում հրամայական կարգով պետք է տեղի ունենա գիտելիքի և տեղեկատվության փոխանցում՝ հներից նորին: Դա պետք է անել՝ ազգային շահից ելնելով, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նորերն ու հները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում