«Շարմի Կարենը»՝ Մարզահամերգային համալիրի տնօրեն
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն է նշանակվել «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը (Շարմի Կարեն)։
Այս պաշտոնը թափուր է նախորդ տարվանից, քանի որ լրացել էր տնօրեն Վազգեն Ասատրյանի պաշտոնավարման ժամկետը։
Դեկտեմբերին հայտարարվել էր տնօրենի բաց մրցույթ` «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշենք, որ Կարեն Ղազարյանը 1991 թվականին հիմնադրված «Շարմ Հոլդինգ» պրոդյուսերական և գովազդային գործակալության գլխավոր տնօրենն է։