Ինչպես է Մհեր Ենոքյանի մասին ոստիկանության տեսանյութը հայտնվել Նարեկ Մալյանի մոտ
Դատապարտվածի տեսանյութը քաղաքացուն չի տրամադրվում, բայց փաստաբանին տրամադրվում է:
Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով հարցին, թե այդ ինչպես է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործով տեսանյութը հայտնվել Նարեկ Մալյանի մոտ:
«Ես չգիտեմ, թե ումից է վերցրել Նարեկ Մալյանը, բայց մենք տրամադրել ենք փաստաբանին: Հրապարակումից հետո մենք նայել ենք մեր քարտուղարությունում: Գրությունն ուղարկել է փաստաբանը: Մենք տրամադրել ենք փաստաբանին: Ճշտե՛ք, միգուցե Նարեկ Մալյանը վերցրել է փաստաբանից կամ փաստաբանն է տվել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը համացանցում տեղադրել էր տեսանյութ՝ Մհեր Ենոքյանի կատարած սպանությունից: