Դենիս Սուարեսը տեղափոխվում է «Արսենալ»
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Դենիս Սուարեսը տեղափոխվում է «Արսենալ»։ Այդ մասին տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները:
Ըստ կայքերի՝ այս մասին ասել է նաև թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։
Սուարեսի տեղափոխությամբ Հենրիխ Մխիթարյանի համար մրցակցությունը դառնում է ավելի բարդ։ Արդեն ամիսներ առաջ մի շարք մասնագետներ սկսեցին գրել, որ Սուարեսի գալով Մխիթարյանը կկորցնի իր տեղը թիմի կազմում։
Հավելենք, որ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպմանը, իսկ Սուարեսի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այսօր կամ վաղը։