Օլիվիե Ժիրուն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Լոնդոնի «Չելսի»-ն այս ձմռանը ձեռք բերեց Գոնսալո Հիգուաինին։ Այս տրանսֆերն ամենաքննարկվողներից է, քանի որ մասնագետները նշում են Գոնսալոյի ձախողման մասին։ Այս տրանսֆերից հետո պարզ դարձավ, որ Ժիրուն այլևս լոնդոնցիներին պետք չէ։
Եվ ահա ֆրանսիացին գործի է անցել ու նոր ակումբ է փնտրում։ Ժիրուն նշել է, որ ինքը կցանկանար խաղալ «Բարսելոնա»-ում և պատրաստ է այդ տեղափոխությանը։
Ընդգծենք, որ կատալոնական թիմն էլ իր հերթին ցանկանում է ունենալ կենտրոնական հարձակվող, սակայն թե որքանով կհամապատասխանի նրանց խաղին Ժիրուն, ցույց կտա միայն նրա տեղափոխությունը դեպի «Բարսելոնա»։