Երևանի մի շարք փողոցներ փոսալցվում են, ասֆալտապատում կարվի ավելի ուշ (լուսանկարներ)
Երևանի փողոցներում այս օրերին ժամանակավոր փոսալցման աշխատանքներ են ընթանում: Դրանք իրականացնում են նախորդ տարիներին տվյալ տարածքների ասֆալտապատումը կատարած շինարարական ընկերությունները՝ սեփական միջոցներով (Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի համաձայն):
Ավելի ուշ, երբ եղանակային պայմանները կլինեն նպաստավոր, կմեկնարկեն ասֆալտապատման հիմնական աշխատանքները:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: