Նոր սեքս սկանդալ․ հայտնի ռեփեր The Game-ը սեքսով է զբաղվել Քիմ Քարդաշյանի հետ
Ամերիկացի ռեփեր Ջեյսոն Թեյլորը, ով հանրությանն առավել հայտնի է The Game կեղծանվամբ, խստովանել է, որ սեքսով է զբաղվել Քիմ Քարդաշյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
The Game-ն այս մասին բարձրաձայնում է իր նոր երգում։ Երգում ռեփերը խոսում է Քիմի հետ սեքսի մասին և ներողություն խնդրում Քանյե Ուեսթից։
Քիմի հետ սեքսի մասին The Game-ն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է։ Այս մասին նա խոսել է նաև 3 տարի առաջ։
Այս դեպքից հետո Քիմը չի շտապել մեկնաբանել ռեփերի ասածը։ Քանյե Ուեսթը նույնպես լռություն է պահպանում։