ՀՀ զինված ուժերի ավտոպարկը թարմացվել է
Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները:
«Ուրալ» մակնիշի ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար: