Պաշտոնական. Ալվարո Մորատան վերադարձավ Մադրիդ
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ատլետիկո»: Այդ մասին տեղեկանում ենք Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտոնական կայքից:
Ըստ պայմանագրի՝ Մորատան Մադրիդում վարձակալական հիմունքներով կմնա 1,5 տարի, որից հետո էլ իսպանական ակումբը 45 միլիոն եվրոյով կգնի իսպանացու տրանսֆերը:
Տրամաբանական էր այս տրանսֆերը, քանի որ «Չելսի»-ն գնեց Հիգուայինին, իսկ Մորատան, որ մինչև Գոնսալոյի գալը տեղ չուներ հիմնական կազմում, արգենտինացու գալուց հետո դառնում էր թիմի համար «անպետք» ֆուտբոլիստ:
Հավելենք, որ արդեն հիմա մի շարք ֆուտբոլային մասնագետներ նշում են, որ Մորատան Մադրիդում նոր երիտասարդություն կապրի: