Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը․ փաստաբան
Կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցության արգելքը դեռևս գործում է, բայց կան բացառություններ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը:
Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու են գնացել որդին և դուստրը։
«Որդին և դուստրը, եթե չեմ սխալվում, կարծեմ, երկու անգամ այցելել են Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ համակարգիչ տրամադրելու հետ կապված կան որոշակի օրենսդրական և տեխնիկական խնդիրներ»,- ասաց Օրբելյանը։
«Մենք ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ, որն օբյեկտիվորեն, ֆիզիկապես չի ունենա ինտերնետի, որևէ այլ ցանցի կամ հեռախոսի մուտքի հնարավորություն, բայց դեռևս սրանք տեխնիկական խնդիրներ են, որոնք կարծում եմ կարող են լուծվել շատ սեղմ ժամկետներում», - ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին: