Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի հունվարի 31-ին՝ ժամը 14:00-ին:
Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից:
Այսօրվա դատական նիստում պաշտպանական խումբը ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո մեղադրանքի կողմը դատարանին խնդրել է ժամանակ տրամադրել ծավալուն բողոքին ծանոթանալու և փաստարկներ ներկայացնելու համար:
«Պաշտպանական խմբի մյուս անդամ Արամ Օրբելյանի կողմից ներկայացվել է առաջին վերաքննիչ բողոքը, որը հունվարի 18-ին էին ներկայացրել։ Դատախազները ժամանակ խնդրեցին, որ բողոքին ծանոթանան ու իրենց փաստարկները ներկայացնեն, նիստը հետաձգվեց մինչև հունվարի 31-ը՝ ժամը 14։00-ն»,- ասաց փաստաբաններից Հայկ Ալումյանը։
Փաստաբանական խումբի անդամները նկատում են նաև, որ հիշյալ բողոքի քննությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանին է մակագրվել էլետրոնային եղանակով: