Ավազակային հարձակում. կացնով զինված տղամարդը ներխուժել է VTB բանկ (լուսանկարներ)
NEWSPRESS.am-ի տեղեկություններով քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Կացինով զինված տղամարդը փորձել է ներխուժել ու թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Լուսանկարները՝ ոստիկանության