Անտոնիո Կոնտեն կգլխավորի միլանյան թիմերից մեկը
Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն այս ամռանը կգլխավորի Միլանի «Ինտեր»-ը: Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Այդ մասին են փաստում նաև միլանյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները ու նաև նշում, որ գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել «Ինտեր»-ի ղեկավարության ու Անտոնիո Կոնտեի միջև:
Ընդգծենք, որ վերջին շրջանում միլանյան թիմի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի կատարած աշխատանքից: