Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։
Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը։
«Դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումն ու մերժեց երկու կողմերի ներկայացրած վերաքննիչ բողոքները։ Այս պահի դրությամբ ուժի մեջ է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը»,-ասաց Արմեն Գևորգյանը։
Այն, որ դատարանը բողոքը մերժել է, նշանակում է, որ Արմեն Գևորգյանը չի կալանավորվելու։
«Այժմ ես պետք է գնամ աշխատանքի, որովհետև ստիպված շատ ժամանակ եմ կորցնում։ Մեր ընկերությունում շատ հետաքրքիր ծրագրեր ունենք իրականացնելու, այդ թվում՝ ներդրումային»,- ասաց Արմեն Գևորգյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով Առաջին ատյանի դատարանի որոշումը։