Թեժ լուսանկարներ. Քիմ Քարդաշյանը նորից շիկահեր է
38-ամյա Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում հրապարակել է նոր լուսանկարներ, որոնցում Քարդաշյանը նորից շիկահեր է։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Լուսանկարներն արվել են Քարդաշյանի անձնական՝ KKW Heart օծանելիքի ընկերության համար։ Այս լուսանկարներում Քիմը կիսամերկ է։
Ընդգծենք, որ ավելի վաղ Քարդաշյանը նշել էր, որ իր ամուսին Քանյե Ուեսթը չի սիրում, երբ Քիմն ամբողջովին մերկ լուսանկարներ է հրապարակում։