Հայտնի են Հիլդի մրցանակաբաշխության հաղթողները
Լոս Անջելեսում 25-րդ անգամ անց է կացվում Հիլդիի մրցանակաբաշխությունը, որով պարգևատրում են կինոաշխարհում աչքի ընկածներին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Գլեն Քլոուզը և Ռամի Մալեքը ճանաչվել են լավագույն դերասանուհի և դերասան, իսկ Մահերշալլա Ալին ու Էմիլի Բլանտը՝ լավագույն երկրորդ պլանի դերասան և դերասանուհի:
1933 թվականից Հիլդին գործել է որպես արհմիություն, որը պաշտպանում էր դերասանների ու հեռուստատեսային աստղերի, ինչպես նաև կինոինդուստրիայում աշխատողների իրավունքները: 1995 թվականից սկսած ամեն տարի կազմակերպում է մրցանակաբաշխություն, որով գնահատում են նախորդ տարի այս ոլորտում իրենց նպաստը բերած դերասաններին: