ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը
Հասարակություն

ՊԵԿ-ը գլուխ չի հանում՝ ում ձուն է, կոկորդիլոսն էլ սերտիֆիկատ չի տալիս․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա»

Դեռ նախորդ սեպտեմբերին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ասուլիսին աչքի ընկավ մի հայտարարությամբ՝ մարզում կոկորդիլոսներ են բուծելու։

Այն ժամանակ հարցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց․ ոմանք ծիծաղեցին, ոմանք ողջունեցին, ու անցավ, գնաց։ 

«Ազատության» կիրակնօրյա ուղիղ եթերի ժամանակ, հաղորդավարը փորձել է իմանալ, թե ինչ փուլում է կոկորդիլոսներ բուծելու հարցը։

Իհարկե, իր 40 հազար հա տարածքի մասին հայտարարությամբ ու մի քանի «բոց» տեսանյութերով աչքի ընկած մարզպետին պետք չէր այս հարցն ուղղել, քանի որ ակնհայտ էր՝ նա իր հերթական «բոց»-ն է անելու։ 

Բայց ի՞նչ պատկերացներ հաղորդավարը, որ «Զվարթնոց»-ը վիզա չի տալիս, ՊԵԿ-ում էլ չեն կողմնորոշվում՝ կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։

Մի խոսքով՝ քանի դեռ մարզպետն առայժմ խայտառակում է ո՛չ թե «ռեսպուբլիկան», այլ ընդամենը մի քանի կառույց, կարելի է նրա անհուսալի վիճակը ներել․․․

Ինչևէ, այս անգամ չենք փորձի մեկնաբանել նրա ասածները, քանի որ անկարելի է մեկնաբանել անմեկնաբանելին։

Պարզապես արձանագրենք․

Սարգսյանն ասել է, թե ներդրողի՝ Հայաստան գալու հետ կապված խնդիրներ կան. «Նա Տանզանիայից է, վիզա չէինք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որպեսզի կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրվի»: 

Նա նաև նշել է, որ ՊԵԿ-ն էլ կոկորդիլոսի ձվերի հետ կապված որոշ խնդիրներ ուներ։ Իսկ ավելի կոնկրետ ասել է․ «Որոշ խնդիրներ կային նաև ՊԵԿ-ում, չէին կարողանում մեր գործընկերները բնորոշում տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞, թե՞ կենդանու ձու է»:

Ասել է թե՝ ՊԵԿ-ում չեն կողմնորոշվում՝ կոկորդիկոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի։

Այս մասին խոսելիս, Գարիկ Սարգսյանը մի առիթով նաև ասել է, թե ՊԵԿ-ում պետք է ճշտեն` դա թռչո՞ւն է, թե՞ կենդանի, քանի որ օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու։

«Մինչև այսօր մեզ չեն պատասխանում` կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե՞ կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ես ինչպե՞ս բերեմ. կոկորդիլոսին ասեմ ինձ սերտիֆիկա՞տ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս»,-ասել է մարզպետը։

Հ․Գ․

Ի դեպ, Գարիկ Սարգսյանը, տեսնելով իր հայտարարության համացանցային բուռն արձագանքները, որոշել է ինքն իրեն օգնության հասնել։ Նա «Վիքիպեդիայից» մի հատված է գրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է, թե ներկայումս գոյություն ունեցող օրգանիզմներից, կոկորդիլոսների ամենամոտ ազգականները թռչուններն են․․․  

Այսինքն, նա պարզել է, որ կոկորդիլոսները «ֆսյո ժե» թռչուններ են․․․ 

Մենք չգիտենք, թե ինչ «Վիքիպեդիա»-ից է օգտվել մարզպետը, բայց նկատենք, որ մեր իմացած «Վիքիպեդիա»-ում կոկորդիլոսը (լատ.՝ Crocodylus), կենդանիների թագավորության, քորդավորների տիպի, սողունների դասին պատկանող էնդեմիկ կենդանատեսակ է։

Մի խոսքով՝ մեկնաբանություններից զերծ մնալով՝ միայն կհիշենք դասականի խոսքերը․ «Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա…»։