«Զինված ուժերի տրամադրվածության վրա դա ազդում է». Դավիթ Տոնոյանը` Մարտի 1-ի գործով հրապարակումների մասին
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Զինված ուժերում ծառայեն բացառապես առողջ երիտասարդներ։
Այս մասին հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Պատասխանելով հարցին, թե ազդում են արդյոք ԶՈւ-ի վրա Մարտի 1-ի գործով կալանավորումները՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց։
«Իհարկե, զինված ուժերի տրամադրվածության վրա դա ազդում է, բայց ինչպես ասացի՝ մենք հաղթահարում ենք և անում ենք առավել քան»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը: