«Անկախությունը կճանաչեն՝ նոր դրանից հետո կխոսենք»․ Լևոն Մնացականյանը՝ տարածքների զիջման մասին
Այսօր, հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի առիթով «Եռաբլուրում» էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Նա շնորհավորեց բոլորին՝ տոնի առիթով և նկատեց, որ օրը պարտավորեցնող է։ Ըստ նրա՝ խնդիրներ կան և պետք է բոլորին էլ ուշադրություն դարձնել։
Պատասխանելով լրագրողների հարցին և անդրադառնալով «Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևին՝ Լևոն Մնացականյանը նկատեց․ «Մենք մեր խնդիրը կատարել ենք, շարունակում ենք կատարել, այստեղ հարցը միայն ու միայն Արցախի Հանրապետության անկախությունն է։ Անկախությունը կճանաչեն, նոր դրանից հետո կխոսենք»։
Ինչ վերաբերում է նրա պաշտոնանկությանը, ապա Մնացականյանն ընդգծեց, որ իշխանություններից նեղացած չէ․ «Եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»։
Հիշեցնենք, որ Լևոն Մնացականյանն այժմ զբաղեցնում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի պաշտոնը։