Մեքսիկայում մոդելն ամբողջովին մերկացել է և լուսանկարվել փողոցում (ֆոտո)
27-ամյա մեքսիկացի մոդել Արե Ռոխասը տարօրինակ կերպով է ակցիա իրականացրել կանանց բռնության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Մոդելը մերկ ֆոտոսեսիա է իրականացրել բենզալցակայանի մոտ։ Մոդելը մերկացել է, դուրս եկել ճանապարհ ու սկսել լուսանկարվել։
Նա, մասնավորապես, նշել է․ «Երբ հանեցի հագուստս, զգացի ազատության շունչը։ Ոչ ոք ինձ ձեռք չտվեց և չքննադատեց։ Մարդիկ ուղղակի կանգնեցին և սկսեցին նայել ինձ»։
Աղջկա լուսանկարները ինստագրամում հազարավոր դիտումներ են հավաքել։ Իր այս քայլով մոդելը փորձել է դեմ գնալ կանանց նկատմամբ բռնությանը։