Կառավարության անունից մեզ սպառնում եք, որ ի՞նչ անեք․․․
Դեռ անցյալ տարի ֆեյք օգտատերեը համացանցի և հեռախոսազանգերի միջոցով սպառնում էին NEWSPRESS.am-ի աշխատակցին՝ նոր իշխանությանը քննադատող հոդվածների համար։
Այս անգամ էլ մի շարք գրառումներից առանձնացնում ենք հատկապես մեկը, ով չգիտես՝ կառավարության աշխատակից է, թե ոչ, բայց հանդգնում է կառավարության անունից սպառնալ, թե մեր վերջն եկել է ու կառավարությունում արդեն մեզնով զբաղվում են։
Նախ, ավելորդ եմ համարում ասել, որ մեր հրապարակումներում բարձրաձայնվում են գլոբալ հարցեր, ու, փաստորեն, կառավարությունում փոխարեն այս խնդիրների լուծմանն ուշադրություն դարձնեն՝ սպառնում են, թե բերաններդ փակեք, կառավարությունը ձեզնով արդեն զբաղվում է․․․
Եթե այս մեսիջն իսկապես եկել է կառավարությունից, ապա ուզում եմ ասել, որ ավելի լավ է գործով զբաղվեք ու ձեր անգործությունը մեր վզին չփաթաթեք։
Իսկ եթե այս մեսիջը մեզ են ուղղել վարչապետի խիստ երկրպագուները, ապա այս անգամ էլ կհորդորեմ վարչապետին կարգի հրավիրել նրանց իր ֆեյսբուքյան լայվով ու բացատրել, որ արված լավ գործերը չեն քննադատվում։
Եվս մեկ օգտատերոջ գրառում ենք ուզում ներկայացնել․ այս մեկն էլ գրել է, թե լրատվամիջոցների հարձակում կկազմակերպեն մեզ վրա։
Հետաքրքիր է՝ այդ ո՞ր լրատվամիջոցները պետք «հարձակվեն»՝ Նիկոլ Փաշինյանին «պատկանողնե՞րը»․․․
Չեմ ուզում խնդրի մասին շատ խոսել, պարզապես ուզում եմ Փաշինյանն իմանա, որ մատ թափ տալու փոխարեն՝ կառավարությունը պետք է գործ անի, թե չէ կառավարության անունից մեզ սպառնում եք, որ ի՞նչ անեք․․․
Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն