Արսեն Վենգերն առաջարկ է ստացել «ՊՍԺ»-ից, սակայն ոչ որպես գլխավոր մարզիչ
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն առաջարկ է կատարել լեգենդար մարզիչ Արսեն Վենգերին, որ նա դառնա իրենց թիմի սպորտային տնօրենը։ Այդ մասին հաղորդում են ֆրանսիական հեղինակավոր սպորտային կայքերը:
Առայժմ չկա հստակ որևէ պայմանավորվածություն երկու կողմերի միջև։ Հաղորդվում է նաև, որ Վենգերը մի քանի անգամ ժամանել է Փարիզ ու հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։
Ընդգծենք, որ Վենգերի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլան»-ը։