Պաշտոնական․ Տիերի Անրին հեռացվեց «Մոնակո»-ից
Ֆրանսիական «Մոնակո»-ն հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Տիերի Անրիին, ով ամիսներ առաջ գլխավորեց ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք ֆրանսիական թիմի պաշտոնական կայքից։
Նորից թիմ է վերադարցել Լեանդրո Ժարդիմը, ով հեռացվեց 3 ամիս առաջ և ում փոխարինեց հենց Տիերի Անրին։ Մի փոքր անհասկանալի է, թե ինչո՞ւ հենց այս որոշումը կայացրեցին ֆրանսիական ակումբի ղեկավարները։
Ընդգծենք, որ Ֆրանսիայի առաջնությունում «Մոնակո»-ն զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը։