Վարազդատ Կարապետյանը կոչ է անում սոցցանցերում զսպվածություն դրսևորել Կարագանդայի զարգացումների հարցում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
ավելի քան քսան օր է, հետևում ենք Կարագանդայում ծավալվող իրադարձություններին, որում մեղադրյալի կարգավիճակում Հայաստանի քաղաքացիներ են ներգրավված։
Այսօր տեղեկություն է տարածվել, որ ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանության հեղինակը՝ բացահայտելով նաև թաքցված դանակի տեղը։
Քանի որ վեճը և ծեծկռտուքը որևէ կապ չունեն ազգամիջյան խնդիրների հետ, խնդրում եմ սոցիալական ցանցերում զսպվածություն դրսևորել և հարցը չտանել այլ հարթություն, ինչը հիմա ձեռնտու է այս կենցաղային վեճը ազգամիջյան բախումների վերածելու հրահրողներին»։
Կից նյութն՝ այստեղ