Հենրիխ Մխիթարյանը սկսել է մարզվել (ֆոտո)
Լոնդոնի «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծանր վնասվածքից ապաքինվել է և սկսել մարզումները։ Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի պաշտոնական էջից, որտեղ նա լուսանկար է հրապարակել։
Մխիթարյանը վնասվածք ստացավ ամանորյա տոներից առաջ և բաց թողեց թիմի մի քանի հանդիպում։ Լոնդոնյան ակումբի հաջորդ հանիդպումը կկայանա այսօր, որտեղ նրանք կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ։
Ունաի Էմերին արդեն նշել է, որ Մխիթարյանը բաց կթողնի այդ հանդիպումը։