Թիերի Անրին բարկացել է ու թիմից հեռացրել հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների
Ֆրանսիական «Մոնակո»-ում իսկական քաոս է։ Տպավորություն է, որ թիմում խաղում են մեռած հոգիներ։ Այս ակումբը, որ դեռ 2 տարի առաջ Եվրոպայի զարդն էր, հիմա դարձել է ուղղակի ոչինչ։
Թիմը Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։Նույնիսկ Տիերի Անրին, գալով թիմ՝ չկարողացավ նրանց կարգի հրավիրել։
Սակայն, ինչպես տեսնում ենք, Անրին խիստ բարկացել է։ Ինչպես հաղորդում են ֆրանսիական սպորտային կայքերը, Անրին թիմի հիմնական կազմից հեռացրել է մի շարք ֆուտբոլիստներ։ Թեև չկա հստակ թիվ ու անուններ, սակայն նշվում է, որ այդ թիվը շատ մեծ է։ Առաջիկա հանդիպումներից հետո պարզ կդառնա, թե ովքեր են նրանք։