Վերհիշենք, թե ինչ էր անում ժամանակին «կախարդ» Ռոնալդինյոն (տեսանյութ)
Ռոնալդինյոն ֆուտբոլային աշխարհի չգնահատված հանճարը մնաց։ Այս տղան չստացավ մեծ մրցանակներ, չունեցավ «Ոսկե գնդակների» բազմություն, նրա գովազդով չզբաղվեցին հարյուրավոր մարդիկ, սակայն իրական ֆուտբոլասերները գիտեն, որ Ռոնալդինյոն ֆուտբոլային աշխարհի հավիտենական զարդն է։
Նա խաղադաշտում արեց այն, ինչն իրենից հետո ոչ ոք չկարողացավ։ Նրա թիմը կարող էր պարտվել 6-0 հաշվով, սակայն կախարդ տղայի ցուցադրած շոուն ոտնատակ կտար այդ 6 գոլերը։
Վերհիշենք Ռոնալդինյոյի հրաշալի հնարքները։