Թուրքական զինված ուժերը սկսել են գնդակոծել սիրիական բնակավայրը
Թուրքական զինված ուժերը գնդակոծել են Սիրիայի Թել Ռիֆաթ բնակավայրը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից, որն էլ հղում է անում թուրքական Anadolu գործակալությանը:
Այս բնակավայրում քրդերից բացի կան նաև սիրիացիներ: Դեռևս չի նշվում, թե գնդակոծության հետևանքով արդյոք կան զոհեր և վիրավորներ:
Թել Ռիֆաթից քիչ հեռու էլ գտնվում է Մանբիջ բնակավայրը, որտեղ մոտ օրերս պատրաստվում են ռազմական գործողություններ սկսել թուրքական զինված ուժերը:
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն: