Արտակարգ վիճակ Վենեսուելայում. ցույցերի ու բախումների հետևանքով կա 16 զոհ
Վենեսուելայում բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից, որն էլ հղում է անում վենեսուելական մի շարք կայքերի: Բախումների հետևանքով կա առնվազն 16 զոհ:
Բախումներ տեղի են ունենում երկրի մի շարք քաղաքներում: Մի շարք ոստիկաններ միացել են ցուցարարներին իրենց մոտոցիկլետներով և ավտոմեքենաներով:
Երեկվա համեմատ ցույցերն ավելի մեծ մասշտաբներ են ընդգրկել:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում ցույցերի պատճառը նախագահ Նիկոլաս Մադուրոյի նախագահության երկրորդ ժամկետն է: