ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի նշանակվի ԿԸՀ նախագահ. չի համապատասխանում պահանջներին. խոսնակ
Անվտանգության խորհրդի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջերս մամուլում պարբերաբար տարածվում են լուրեր համաձայն որոնց՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ազատվելու է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և ընտրվելու է ԿԸՀ նախագահ:
Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ԿԸՀ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով համապատասխանում է պատգամավորին առաջադրվող պահանջներին:
Մինչդեռ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցել ԱԺ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կազմում հենց այն պատճառով, որ չի համապատասխանում ԱԺ պատգամավորին առաջադրվող պահանջներին։ Նա վերջին 4 տարիներին ՀՀ գրանցում չի ունեցել (գրանցված է եղել Արցախ Հանրապետությունում)»։