Նեյմարը ծանր վնասվածք է ստացել. նա հուզված լքել է խաղադաշտը (տեսանյութ)
Երեկ Ֆրանսիայի գավաթի շրջանակներում Փարիզի «ՊՍԺ»-ն մրցել է «Ստրասբուրգ»-ի հետ: Հանդիպման ժամանակ ծանր վնասվածք է ստացել թիմի բրազիլացի աստղ Նեյմարը:
Բժիշկների ստուգումից հետո Նեյմարը հուզված լքել է խաղադաշտը: Ֆուտբոլիստը վնասել է աջ ոտնաթաթը ու ամենայն հավանականությամբ բաց կթողնի մի քանի շաբաթ:
Հավելենք, որ վերջերս Նեյմարին քննադատել էր Պելեն ու նշել, որ նա շատ է դիմում սիմուլյացիայի: