ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վազող տողեր

Ի՞նչ նպատակով է Հայաստանում արվելու ապատեղեկատվության դեմ պայքարը, որտեղ երկրի վարչապետը լրատվությունը համարում է լիովին ազատ. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որը նա վերնագրել է՝ «Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը»:

Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. 

«Ապատեղեկատվությունը կամ ինչպես այլ կերպ ասում են ֆեյք լուրերը ներկայումս գլոբալ մարտահրավեր է։ Սա խնդիր է, որի մասին բարձրաձայնվում է շատ, որի մասին հայտարարություններով հանդես են գալիս միջազգային տարբեր կառույցները։

Սակայն, երբ խոսվում է ապատեղեկատվության դեմ անխնա պայքարի մասին, միշտ պետք է մտքում պահել այն, որ շատ հաճախ ԶԼՄ-ների գործունեությունը ապատեղակատվություն որակելով, տարբեր պետությունների դեմոկրատական արժեքներից հեռու գտնվող ղեկավարները ( այդ թվում՝ վերջերս կիրթ համարվող) բացեիբաց հարձակվում են մեդիայի վրա՝ խիստ հսկողություն իրականացնելով դրանց գործունեության նկատմամբ։ «Ճշմարտության» պարտականություն սահմանելով՝ ստեղծվում է հզոր զենք լրագրողական գործունեությունը վերահսկելու համար՝ թույլատրելով պետական պաշտոնյաներին որոշել, թե որն է ճշմարտությունը, լռեցնել այն կարծիքները, որոնք այդքան էլ ձեռնտու կամ հարմար չեն։ Ապատեղեկատվության պայքարի դեմ օրենքները կարող են դառնալ այն գործիքները, որոնք լրագրողներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին ուղարկում են բանտեր միայն նրա համար, որ ինչ-որ ժամանակ ոչ ճշմարիտ գնահատական են տվել կառավարության գործունեության վերաբերյալ։

Հենց այս վտանգների գիտակցումն է, որ զարգացած ժողովրդավարություն ունեցող երկրները թեեւ շատ ակտիվորեն քննարկում են այս թեման եւ փնտրում իրավական կարգավորումներ, սակայն դեռեւս չեն շտապում ընդունել օրենքներ, քանի որ իրական ժողովրդավարություններում մի արժեքի պահպանությունը չի զոհվում մեկ այլ արժեքի պահպանությանը, որովհետեւ կա գիտակցում, որ չի կարելի մտնել գրաքննության վտանգավոր դաշտ մի երեւույթի դեմ պայքարելու համար, որը լրիվ ընկալված չէ։ Բացի այդ ինչպե՞ս եք պայքարելու տարբեր ինտերնետային հավելվածների ալիքներով (տելեգրամ եւ այլ) տարածվող տեղեկատվության դեմ։ Թե պայքարի թիրախը վերարտադողն է լինելու՝ ի դեմս ԶԼՄ-ի։

Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ նպատակով է Հայաստանում արվելու ապատեղեկատվության դեմ պայքարը, որտեղ երկրի վարչապետը լրատվությունը համարում է լիովին ազատ, թեեւ նրա հետ համաձայն չեն լրագրողների մի ստվար զանգված։

Հ. Հ. Գ. «Ֆեյք նյուզից» առաջ եւ դրա հետ սերտ կապի մեջ գտնվող մեկ այլ կարեւոր խնդիր կա՝ մարդու արժանապատվության դեմ ուղղված վիրավորանքից եւ զրպարտությունից պաշտպանությունը եւ պետության պարտականությունը։ Այս մասին քննարկում չե՞ք ուզում ունենալ թե խանգարում են միայն անցանկալի լուրերը:

Այս ամենի մասին առաջիկայում կներկայացնեմ տարիների ընթացքում կատարած գիտական եւ գործնական ուսումնասիրությանս արդյունքները»։