«Ժամանակ»․ Հայաստանում, Ֆրանսիայի օրինակով, նախապատրաստվում է «դեղին բաճկոնավորների» շարժում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում Ֆրանսիայի օրինակով կարող է սկսվել «դեղին բաճկոնավորների» շարժում, որի պահանջները լինելու են հակաիշխանական:
Մասնավորապես՝ ֆրանսիական շարժման օրինակով հայ «դեղին բաճկոնավորները» ևս դնելու են սոցիալական խնդիրներ՝ կապված կրթության և առողջապահության, ինչպես նաև երկրում արդարության մթնոլորտի վերականգնման հետ:
Այժմ ընթանում են շարժման նախապատրաստական աշխատանքները. շարժման ներկայացուցիչները հանդիպում են տարբեր գործիչների և առաջարկում համագործակցել իրենց հետ: Թե ով է լինելու շարժման ղեկավարը, այս պահին հայտնի չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում