«Ինքնաթիռն ուր որ է կընկնի…Հայր, այնքան սարսափելի է». Սալայի վերջին հաղորդագրությունը
Արդեն հաղորդել ենք, որ անհայտացած ինքնաթիռում է եղել արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան: Պարզվում է, որ ինքնաթիռն ընկնելուց առաջ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել: Այս մասին տեղեկանում ենք Nt.ru կայքից:
Հաղորդագրության մեջ ֆուտբոլիստն ասել է. «Ես տեղափոխվում եմ Քարդիֆֆ ինքնաթիռով, որը կարծես թե ուր որ է կընկնի: Եթե մեկուկես ժամից ինձնից լուր չլինի, չգիտեմ... Կուղարկեն նրանք ինչ-որ մեկին՝ ինձ որոնելու, քանի որ նրանք չեն գտնի, բայց….դուք արդեն գիտեք: Հայր, այնքան սարսափելի է»:
Նշենք, որ որոնողական աշխատանքները շարունակվում են ու փրկարարները ջրում գտել են մասնիկներ, որոնք, ամենայն հավանականությամբ, եղել են ինքնաթիռինը:
Ֆուտբոլիստից առայժմ նորություն չկա: