Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Քաղաքականություն

Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակությանը ոչ թե խաղաղության, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների

Արտյոմ Բալասանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ադրբեջանը պատրաստվում է Արցախի հայաթափմանը

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպից չպետք է ունենալ մեծ ակնկալիքներ`հատկապես հայկական կողմերի համար:

Արցախն ու ՀՀ-ն պետք է ակտիվորեն պատրաստեն հասարակություններին ոչ թե խաղաղության` Թուրքիա-Ադրբեջան օղակի մեջ գտնվելով այդպիսի քաղաքականություն չպետք է տարվի ոչ այսօր, ոչ 100 տարի անց, այլ ակտիվ և լայնամաշտաբ պատերազմական գործողությունների:

Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները, եթե անգամ պսակվեն հաջողությամբ, նշանակում են տարածքների և ադրբեջանցի փախստականների վերադարձ, այսինքն՝ Արցախի անվտանգության ողջ համակարգի քայքայում, կազմաքանդում և հայկական դիրքերի` խոսքը մարտական դիրքերի և կոնֆիգուրացիայի մասին է, խիստ թուլացում:

Արցախն այսօրվա սահմաններով ու նախկին ԼՂԻՄ սահմաններով տարբեր ռազմական միավորներ են` ԼՂԻՄ-ի նախկին սահմանների վերադարձ՝ նշանակում է ապագայում ռազմական պարտություն` 10-20 տարի անց, ադրբեջանցիները կամրապնդվեն Արցախի անվտանգության գոտու` 5-7 շրջանների հաշվին, որը պատրաստվում են հանձնել` ըստ մադրիդյան սկզբունքների, հարձակման անցնելով շատ ավելի բարենպաստ պայմաններով ու կոչնչացնցի Արցախի հայ բնակչությանը:

Արցախի այսօրվա սահմանները բանակցությունների ու սակարկման ենթակա չեն` դա հայաթափման է տանելու Արցախը, կազմաքանդելու է Արցախի անվտանգությունը, կթուլացնի ՊԲ-ի դիրքերն ու անհնարին կդարձնի տեղի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն անգամ:

Բանակցային գործընթացը` որոշակի դադարն ու առաջնագծում հանգստությունը պետք է ի շահ հայկական երկու պետությունների օգտագործել` հզորացնել տնտեսությունը, ռազմական արդյունաբերության համակարգն` Արցախը ռազմական իմաստով դարձնել հնարավորինս ինքնաբավ, պատրաստել ակտիվ մոբռեսուրս ու պատրաստել հասարակությանը ռազմական երկարատև գործողությունների` ռմբապաստարաններ, զինավարժություններ և այլն:

Վերոնշյալ գործողությունները նաև զսպող գործոն կլինեն Ադրբեջանի համար` նրանց հետախուզությունը ամենօրյա ռեժիմով հետևում է Արցախում ու ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին: Հայ հասարակության մարտական ոգու բարձրացումը կրկնակի կդժվարացնի Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը` պատրաստված հասարակության, բանակի, ազգի վրա հարձակվելն ավելի բարդ է, քան այն հասարակության, ում ուշադրությունը շեղված է մանր ներքաղաքական հարցերի վրա ու բթացրած է զգոնությունը` խաղաղասիրական կոչերով:

Բաքուն պատրաստվում է պատերազմի` օրն ու հարձակման ուղղությունները դեռևս անհայտ են, սակայն հավանաբար նրանք փորձելու են օգտագործել այն հենակետերը, որոնք գրավել են 2016թ.-ի ապրիլին: Այդ հենակետերի մասին` Թալիշում ու Արցախի հարավում` հայտարարել էր Ադրբեջանի ԳՇ պետը` դա նույնպես մեսիջ է:

Պետք է ամրապնդել նաև Նախիջևանի հետ սահմանն` այնտեղից լինելու են հարձակումներ` Գորիս-Լաչին ու Երևան-Երասխ-Սյունիքի մարզ ռազմավարական ճանապարհների վրա: Նախիջևանից անընդհատ հարվածների իմիտացիա են ստեղծելու Երևանի ուղղությամբ, որպեսզի ՀՀ-ն այս ուղղության վրա պահի մեծ քանակությամբ զորքեր, որոնց չեն գնալու Արցախին օգնության:

ՀՀ զինված ուժերի ներուժի փոշիացումը երեք-չորս ուղղություններով` դա է Բաքվի ռազմավարությունը` մի ճակատը Տավուշի մարզ, մյուսը` Նախիջևան, երրորդը` Գեղարքունիքի մարզն ու հիմնական ճակատն իհարկե` Արցախ:

Պետք է նորից վերակազմավորել, ամրապնդել ԵԿՄ-ն, որպես կառույց ու ռազմական ներուժ ունեցող կազմակերպություն`նշանակել նոր նախագահ, ով կվայելի հասարակության, ազատամարտիկների հարգանքն ու ԵԿՄ-ն պետք է դառնա Արցախի ՊԲ-ի համար լրացուցիչ մոբռեսուրս ու օգնություն:

Օպերատիվ քայլերով միայն հնարավոր կլինի կանխել Ադրբեջանի ռազմական գործողությունները գարնանն ու ամռանը` հակառակ պարագայում հնարավոր են լոկալ բախումներ, որոնք վերաճելու են լայնածավալ պատերազմի բոլոր ճակատներով:

Ադրբեջանը գնում է Արցախի բնաջնջմանն ու հայաթափման`պետք է սթափվել ու համախմբվել`օգտագործելով հին ու նոր ռազմական կադրերն ու Արցախի պատերազմի մասնակիցների գիտելիքներն և մարտական փորձը»: