Մեքսիկայում ժայթքել է Պոպոկատեպել հրաբուխը
Պոպոկատեպել հրաբուխը, որը Մեքսիկայի մայրաքաղաքից այդքան էլ հեռու չի գտնվում, ժայթքել է և 3 կիլոմետր բարձրությամբ ծուխ է բաց թողել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Հրաբխի ժայթքումը կանխատեսվել էր, որ լինելու է չորեքշաբթի օրը: Ժայթքման հետևանքով հրաբխային ծխի բարձրությունը կազմել է 3 կիլոմետր, իսկ լավայի արտահոսքի տրամագիծը՝ 2 կիլոմետր:
Այժմ քամին հրաբխային ամպը տարածում է դեպի հարավ: Տեղի իշխանությունները տարածքի բնակիչներին հորդորել են, որ հրաբխային լեռից հեռու մնան 12 կիլոմետր:
Պոպոկատեպելը համարվում է Մեքսիկայի ամենահզոր հրաբուխներից մեկը, որի բարձրությունը 5000 մետրից ավելին է: Այն վերջին անգամ այսպես ակտիվ ժայթքել է 2017 թվականին: