Ֆուտբոլային աշխարհը սգում է. ֆրանսիական թիմի ֆուտբոլիստի փրկությունից դեռ լուր չկա (ֆոտո)
Երեկ սպորտային աշխարհի համար հերթական շոկային օրն էր: Թեև լուրեր չկան, բայց բոլորի համար պարզ էր, որ ֆրանսիական «Նանտ»-ի արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալլան, ով նոր էր տեղափոխվել անգլիական «Քարդիֆ Սիթի», զոհ է գնացել անհետացած ինքնաթիռի հետևանքով:
Արդեն այսօր սկսվել են ինքնաթիռի որոնողական աշխատանքները, սակայն դեռ ոչ մի նորություն չկա: Երեկվանից երկրպագուներն ու մարդիկ երկու ակումբների մարզադաշտի մոտ ծաղիկներ են բերում ու սգում երիտասարդ ֆուտբոլիստի մահը:
Մասնագետները նշում են, որ միայն հրաշքը կարող է կենդանի պահել ընկած ինքնաթիռի անձնակազմին: