Հայտնի է, թե ով կփոխարինի Գոնսալո Հիգուաինին «Միլան»-ում
Արդեն այսօր արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուաինը պայմանագիր կկնքի Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Անկեղծ պետք է լինենք ու ասենք, որ Գոնսալոն ոչնչով աչքի չընկավ ու տեղ-տեղ մնաց նաև «Միլան»-ի երիտասարդ հարձակվող Պատրիկ Կուտրոնեյի ստվերում:
Ինչպես հաղորդում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, «Ջենովա»-ի լեհ հարձակվող Կշիշտով Պյոնտեկը մոտ է «Միլան» տեղափոխությանը:
Լեհ ֆուտբոլիստի համար պայքարում էր նաև Մադրիդի «Ռեալ»-ը, սակայն ֆուտբոլիստը նախընտրեց գնալ իտալական գրանդ:
Մի շարք կայքեր էլ նշում են, որ արդեն այսօր երեկոյան պաշտոնապես կհաղորդվի ֆուտբոլիստի տեղափոխության մասին: