Դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ․ կրթությունը փլուզվում է․ Անահիտ Բախշյան
Անահիտ Բախշյանն անդրադարձել է կրթական համակարգի խնդիրներին։ Նա ֆեյսբուքյան իր էջում, գրել է, որ ԿԳ նախարարն իր գործունեությունը սկսեց ավագ դպրոցների բարեփոխման Արարատյան բակալավրիատի հունի մեջ մտնող ծրագիրը սառեցնելով, իսկ փոխարենն ի՞նչ է առաջարկում՝ հայտնի չէ։
«Այդպես էլ չի երևում, թե «Կրթության զարգացման ծրագիր» օրենքի իրականացման ուղղությամբ ի՞նչ է արվում, դեռ որքա՞ն ենք գործելու առանց ռազմավարական ծրագրի, անառագաստ, կրթությունը փլուզվում է։
Ուզում եմ բարձրացնել շատ կարևոր մի հարց, 2014թ․ սկսել ու 2019-ին, այսինքն այս տարի ավարտվելու է Համաշխարհային բանկի 3-րդ վարկային ծրագիրը՝ $37․5մլն արժողությամբ, որով նախատեսվում է հանրակրթության որակի բարելավում, մասնավորապես 17 ավագ դպրոցների վերանորոգում, բուհական կրթության բարելավմանն աջակցող «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ֆինանսավորում։
Հայտնի է, որ 2016թ-ին $0․5 մլն նախատեսվել էր ծախսել վարկային ծրագրի 1․4 բաղադրիչի՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին» վրա ,որը մնացել է ինչ-որ դարակներում, մնացած բաղադրիչների իրականացման ընթացքի մասին ոչինչ չգիտենք ու այնպիսի տպավորություն է, որ ԿԳ նախարարությունը դեռևս սառեցնելով կամ վարքականոններ մշակելով է զբաղվում, այնինչ ոլորտը կարիք ունի թարմ ասելիքի ու անելիքի, դեռևս չեն զգացվում բարի, արմատական,նրա փլուզումը կասեցնող քայլեր։ Անցած 8 ամիսներին դրանք արդեն պետք է ուրվագծվեին։ 3-րդ վարկային ծրագրի բովանդակության մասին կգրեմ հոդվածով»։