«Ստացել եմ առաջարկ և սիրով ընդունել»․ Զոհրապ Եգանյանը՝ ՀՖՖ-ում իր աշխատելու մասին
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի, այնուհետև՝ ԿԳ նախարարի նախկին մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը կզբաղեցնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդականի պաշտոնը։
Զոհրապ Եգանյանն այս լուրը հաստատեց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։
«Տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ստացել եմ առաջարկ և սիրով ընդունել եմ, քանի որ այդ ոլորտում աշխատելու հաճույքի հետ մեկտեղ նաև ես ֆուտբոլասեր եմ․ այդ մասին գիտեն ինձ ճանաչող բոլոր մարդիկ»,-ասաց Եգանյանը։