«Հրապարակ». Զոհրապ Եգանյանը նշանակվելու է Արթուր Վանեցյանի խորհրդական
«Հրապարակ» թերթը գրում է․
«Մոտ օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը, ով նախկինում Գյումրիի քաղաքապետի, ապա՝ ԿԳ նախարարի մամուլի խոսնակն էր, հետո՝ օմբուդսմենի եւ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական:
«Մեր աղբյուրները պնդում են, որ Եգանյանի՝ ֆեդերացիա տեղափոխվելու նպատակը վերջին ամիսներին այնտեղ կատարված հսկայական աշխատանքը հանրությանն ավելի ինտենսիվ ներկայացնելն ու հայկական ֆուտբոլի PR-ի մակարդակը բարձրացնելն է: Ֆուտբոլը մեզանում ամենազգացմունքային ոլորտներից է, որտեղ հավաքականի լավ խաղից է կախված հանրության վերաբերմունքը ֆուտբոլային ոլորտի պատասխանատուների նկատմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում