Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը (տեսանյութ)Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ

Բժիշկ-հիվանդ հարաբերության միջև կանգնած է շուկան. Շահեն Խաչատրյան

«Քանկոր» ԲԿ հիմնադիր Շահեն Խաչատրյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Ոլորտային խնդիրներին անդրադառնալուց առաջ հստակ պետք է տարանջատել առողջապահություն եւ բժշկություն հասկացությունները:

Առողջապահությունը հանրային առողջության պահպանման պետական մեխանիզմ է: Դա բյուրոկրատական աշխատանք է, որի լավ կատարողները պետք է հանրային առողջապահության պահպնանման հարցերը լուծեն, այդ թվում՝ բուժհիմնարկներ բաշխեն այն տեղերում, որտեղ կա նման անհրաժեշտություն, դեղորայքի շուկայի հետ աշխատեն, մոր եւ մանկան առողջապահությամբ զբաղվեն, պետություն- բժշկություն միջնորդը լինեն, օրենքներ ընդունեն, որ բժիշկները կարողանան բժշկությամբ զբաղվել:

Բժշկությունը՝ մարդ բուժելու արվեստն է, որ որեւէ կապ չունի առողջապահության հետ: Հայաստանում այս երկու հասկացողությունները իրար կորցրել են: Մեր առողջապահական համակարգը զրոյական մակարդակի վրա է: Հանրային առողջապահության հետ կապված բոլոր հարցերը սարսափելի վատ վիճակում են: Ավելի վատ լինել չի կարող: Բժշկության մասին նույնը չէի ասեի: Բժշկությունը մարդ բուժելու արվեստ է, իսկ հայ ժողովուրդը տաղանդներ ծնող ազգ է: Բժշկության մեջ էլ են շատ այդպիսի տաղանդավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր բնագավառում կարողանում է լավագույնս դրսեւորվել: Այլ բան է, սակայն, բուժել կարողանալը, բոլորովին ուրիշ բան՝ բուժելու հնարավորություն ունենալը: Մեր բժիշկները այսօր խայտառակ աղքատ վիճակում են, մենք չենք կարողանում համաշխարհային տեխնոլոգիաներ օգտագործել, որովհետեւ դրանք չափազանց թանկ են մեզ համար: Բժիշկ - հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ եւ այդպիսով կորցնում է իր վեհ դերը, դեմքը եւ դառնում՝ սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենք սկզբունքն է գործում, որովհետեւ այլ կերպ՝ հնարավոր չէ: Վերջին տարիներին չարացած մարդկանց հետ ենք աշխատում, փողը ճարում ու քեզ անիծում է, չունենալու դեպքում էլ ասում է՝ բժիշկ ես, Հիպոկրատի երդում ես տվել, պետք է օգնես ինձ: Պետք է հարգել բժշկի մասնագիտությունը: Բժիշկը մեղավոր չէ, որ վիրահատությունը գումար արժե, բայց մենք ամեն օր լուտանքներ ենք լսում վճարող հիվանդներից, մենք նրանց կյանքն ենք փրկում, նրանք շնորհակալության փոխարեն անիծում են մեզ՝ թե ինչու ենք այդքան շատ վճարում: Սիրելիներս, եթե սրտի փականը երեք հազար դոլար արժե, ես չեմ կարող այն ձրի գնել եւ տրամադրել հիվանդին:

Կատաստրոֆիկ վատ վիճակում ենք գտնվում մենք այսօր: Բժիշկները Հայաստանում են գտնվում միայն այն պատճառով, որ հայրենասեր են ու չեն ուզում լքել իրենց հայրենիքը:

Աշխարհում բժշկությունը ամենաթանկ բնագավառներից մեկն է: Մարդիկ բժիշկ դառնալու համար 25 տարի սովորում են: Բոլոր բժշկական համալսարանները, այդ թվում ԵՊԲՀ-ն ամենաթանկ համալսարաններն են: Որպեսզի համալսարանական կրթությունից հետո բժիշկը՝ բժիշկ դառնա դեռ երկու այդքան էլ պետք է սովորի, արտասահմանյան կլինիկաներում վերապատրաստվի, որը սարսափելի թանկ արժե: Բժշկի դիպլոմը արդեն իսկ մի հսկայական գումար արժե, բայց բժիշկները, ավարտելուց հետո, համապատասխան չեն վարձատրվում: Զարմանալի չէ, որ շատերն են նախընտրում հետագայում աշխատել արտերկրում:

Ասում են սրտի վիրահատությունները թանկ արժեն: Ուզում եմ ընդգծել, Հայաստանում այդ վիրահատությունները շատ ավելի մատչելի են, քան՝ արտերկրում: Այն դեղորայքը, տեխնոլոգիան, որ մենք օգտագործում ենք սրտի վիրահատությունների ժամանակ Հայաստանում չի արտադրվում: Արտադրվում է Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում… Ամենից էժան սրտի վիրահատությունը արտերկրում 30-40 հազար եվրո արժե, մենք 3-4 հազար դոլարով ենք անում: Ո՞ւմ հաշվին ենք անում՝ մեր բժշկի հաշվին, որովհետեւ նորմալ չենք վճարում նրան: Ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը հետեւյալ կերպ է աշխատում: Հիվանդանոցը բուժում է հիվանդին եւ արված ծախսերը ներկայացնում ապահովագրական ընկերությանը: Մեզ մոտ հակառակն է, ապահովագրական ընկերությունը որոշակի գումար է տալիս, ասում է՝ ինչպես կուզես այդ գումարի մեջ տեղավորվի: Ելքը ո՞րն է: Ստիպված բժշկին ենք քիչ վճարում, որ վիրահատությունը կարողանանք անել:

Պետությունը նորմալ չի վճարում բժշկին, որ նա մնա եւ աշխատի իր երկրում: Բժիշկները մնում են Հայաստանում, որովհետեւ սիրում են իրենց երկիրը, բայց դա էլ չափ ունի: Ես վախենում եմ, որ նոր սերունդը բախվի այն խնդրին, որ կույր աղի վիրահատող բժիշկ չկա: Ես մտավախություն ունեմ, որ մի օր հասնելու ենք նրան, որ Ուկրաինայից, Ռուսասատանից, Վրաստանից են բժիշկներ գալու ու վիրահատություններ անեն այստեղ: Բայց նրանք արդեն մեր բժիշկների նման չեն մտածի մարդկանց մասին, շատ մեծ գումար կուզեն մի վիրահատության համար:

Բժշկության ճյուղեր կան, որ մեռնում են Հայաստանում: Պլաստիկ վիրաբուժություն, ստոմատոլագիա, աչքի բժիշկ՝ այս ճյուղերն են ընտրում երիտասարդ մասնագետները… Էժան բժշկությունն են նախընտրում, որ օրական մի քանի միջամտություն անեն ու որոշակի գումար աշխատեն: Բայց դա բժշկություն չի: Օնկոլոգիան, ընդհանուր վիրաբուժությունը, սրտի վիրաբուժությունը դրանք ուղղություններն են, որտեղ ոչ ոք չի ուզում աշխատել՝ իմաստ չեն տեսնում: Այս տեմպերով, եթե գնա՝ բժշկությունը Հայաստանում կոչնչանա: Բժշկական համալսարանի ուսանողին ես կանչում եմ, ասում եմ՝ բժշկի աշխատավարձ կտամ քեզ եւ միաժամանակ կսովորեցնեմ սրտի վիրաբուժություն: Չի համաձայնվում: Ասում է՝ ես տեսնում եմ ինչ գործ են անում եւ ինչպես են վարձատրվում սրտի վիրաբույժները, ես ինչո՞ւ պետք է ուզեմ գնամ այդ ճանապարհով:

Աշխարհում բժշկի որակավորումը որոշվում է տարվա ընթացքում նրա կատարած վիրահատությունների քանակով: Ես Ֆրանսիայում աշխատել եմ երկար տարիներ: Այնտեղ, վիրաբույժը, եթե տարեկան որոշակի թվով վիրահատություններ չի կատարում, ավելի քիչ ռեյտինգ է ունենում եւ նրա աշխատավարձը ադմինիստրացիան կարող է իջեցնել: Սա երկսայրանի սրի նման է: Բժիշկը ասում է՝ թող աշխատանք լինի, կաշխատեմ, ադմինիստրացիան ասում է՝ քիչ կլինի վիրահատությունը, քիչ կլինի գումարը: Շուկան այսպես է առաջանում:

Վիեննան չորս միլիոն բնակչություն ունեցող հարուստ քաղաք է, բայց ընդամենը երկու սրտաբանական կենտրոն ունի: Պետությունը մտածել է, որ շատ կլինիկաները շատ ծախս կպահանջեն՝ տեխնոլոգիաները թանկարժեք են, եթե կլինիկաները շատ լինեն թերծանրաբեռնված կաշխատեն: Ավելի նպատակահարմար են գտել, որ երկու կլինիկա աշխատի ամբողջ ծանրաբեռնվածությամբ , բժիշկը լավ վարձատրվի, տեխնոլոգիան հաճախ փոխի, հզոր հիվանդանոց դառնա: Հայաստանում երկու միլիոն մարդ է ապրում, մեկ միլիոնը՝ ծայրահեղ աղքատ: Երեւանում 14 սրտաբանական կլինիկա ունենք… Դրա համար էլ նման վիճակ է: Ոչ մի կլինիկա շատ այցելուներ չունի, բժիշկները՝ պրակտիկա:
Բժիշկները թողնում, հեռանում են Հայաստանից…Լոռիի եւ Տավուշի մարզերը ընդամենը մեկ անեսթեզիոլոգ ունեն: Դա նշանակում է, որ եթե Շամշադինում ավտովթար է եղել, իսկ անեզթեզիոլոգը Դիլիջանում վիրահատության է, շտապ վիրահատություն հնարավոր չի լինի կազմակերպել: Սա 21-րդ դարի Հայասատանն է, որ յոթ բժշկական համալսարան ունի: Միայն ԵՊԲՀ-ն տարեկան 500 շրջանավարտ է ունենում: Նրանցից 450-ը շոուբիզնես է մտնում, ամենատաղանդավորները՝ Գերմանիայի ճանապարհն են բռնում, մյուսներն էլ աշխատում են խոշոր քաղաքներում: Այդ երիտասարդները մեծ գումար են ծախսել կրթության վրա՝ մինչեւ դիպլոմը ստանալը, նրանք ինչո՞ւ պետք է աշխատեն մարզերում ու 240 000 աշխատավարձ ստանան: Այդ աշխատավարձով նա հիսուն տարի պիտի աշխատի, որ իր կրթության վրա ծախսված գումարը հետ բերի: Դա չի կարող բարձր աշխատավարձ համարվել:

2018 թվականին ազգաբնակչության բուժումը ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից 80 միլիարդ դրամ կամ 160 միլիոն դոլար է հատկացվել: Մենք 1.5 միլիոն չափահաս բնակչություն ունենք, որոնց կեսից ավելին մինչեւ 40 տարեկան են: Նրանց հիվանդացության տոկոսը ցածր է: Միջին հաշվարկով 600-700 հազար ռիսկային հիվանդներ ունենք: Եթե 160 միլիոն դոլարը բաժանում ենք նրանց մեջ, հասկանում ենք, որ պետական օժանդակությունը այնքան էլ փոքր չէ, եթե ճիշտ օգտագործվի: Այդ գումարի ճիշտ բաշխումը բավականաչափ կթեթեւացներ ժողովրդի վիճակը:

Հայաստանի Հանրապետությունը այսօր հարյուր տոկոսով վճարում է պետծառայողների, զինծառայողների, ուսուցիչների բուժման համար: Միջին մտավորականությունը, բանվորները, գյուղացիները դուրս են մնում այդ խմբերից: Ամենաանպաշտպան խավն է պարտավոր լինում 100 տոկոսով վճարել իր բուժման համար: Արդյունքում՝ սահմանամերձ գյուղում բնակվող մի մարդ պետք է իր սրտի վիրահատության համար լրիվ վճարի, իսկ փոխնախարարի բարեկամին ես պետպատվերով եմ նույն վիրահատությունը անում: Միջոցները պետք է ճիշտ ղեկավարել, ճիշտ բաշխել:

Առաջին հերթին պետք է երկխոսություն լինի պետության եւ մասնագետների միջեւ: Մեր երկրում ծայրահեղ աղքատ շատ մարդիկ են ապրում, մենք սահմանին զորք ունենք կանգնած եւ Հայաստանի բյուջեի մեծ մասը փափուշտ գնելու համար է ծախսվում: Այդ ամենը մենք՝ բժիշկներս, շատ լավ ենք հասկանում, բայց մենք կորցրել ենք ավիացիա, կորցրել ենք քիմիկոսներին, ֆիզիկոսներին…հիմա չենք ուզում բժշկությունն էլ կորցնել: Իմ խորին համոզմամբ առողջապահության, կրթության եւ արտաքին գործերի նախարարությունները նույնքան կարևոր կառույցներ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության համար:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երևակ» լրատվական- վերլուծական խումբ