Դատախազության բողոքը բավարարվել է. Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի
Դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարել էր Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի միջնորդությունը և նրա խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: