Սև ծովում երկու նավ է այրվել. կա 14 զոհ և 6 անհետ կորած
Կերչի նեղուցում գտնվող երկու նավերի վրա բռնկված հրդեհի հետևանքով կա 14 զոհ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նավերում գտնվել է 32 մարդ, որոնցից 6-ը դեռ համարվում են անհետ կորած: Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են: Փրկվել է 12 մարդ, իսկ 6-ը դեռ համարվում են անհետ կորած:
Փրկվածները նավով կտեղափոխվեն ափ: Հավելենք, որ Սև ծովում այրվել են «Մեստրո» և «Կանդի» նավերը: Նավերում հիմնականում եղել են Թուրքիայի ու Հնդկաստանի քաղաքացիներ: