«Իրատես». ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին և կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև ոստիկանությունում, այդ թվում և ԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում:
Որոշ տեղեկություններով՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առժամանակ հետո հրաժեշտ կտա իր պաշտոնին և, որքան էլ պարադոքսալ է, կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին. վերջինս կմնա անգործ:
«Մավրն իր գործը արեց, մավրը պետք է հեռանա, չնայած հեղափոխական Հայաստանում առաջին պաշտոնյան, որ պետք է լքեր իր պոստը, հենց Տիգրան Մուկուչյանը պետք է լիներ՝ ելնելով այն պարզ տրամաբանությունից, որ հին ընտրական համակարգով ու «հաշվողով» չէր կարելի ընտրության նոր որակ ունենալ՝ հին տիկի ու գինու հայտնի ասույթին հավատարիմ»,-ասաց իշխանական մեր աղբյուրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում